չորեքշաբթի 10 դեկ   05:50

Հայաստան, Ամբերդ, Արագած

Ամբերդն իրենից ներկայացնում է միջնադարյան բերդաքաղաք և ամրոց: Այն կառուցվել է 10-րդ դարում Արագած լեռան հարավային լանջին: Գտնվում է Երևանից 40 կիլոմետր հեռավորության, ինչպես նաև ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա: 

Armenia_Amberd Armenia_Amberd_Church

Դղյակը, ինչպես նաև պարսպի որոշ հատվածներ կառուցվել են նույնիսկ ավելի վաղ՝ 7-րդ դարում: Պատմության էջերից մեզ հայտնի է, որ Ամբերդը Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր: Ամբերդն ավիրվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ 14-րդ դարի վերջերին:

Այժմ ամբերդը հանդիսանում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների կողմից ամենաշատն այցելվող վայրերից մեկը՝ շնորհիվ իր անկրկնելի բնաշխարհի և հինավուրց ամրոցի պահպանված մնացորդների: Բացի այդ, Ամբերդի մոտ կարող եք խմել ջուր  աշխարհում ամենասառնորակ և ամենամաքուր աղբյուրներից մեկից:

 

Արագած լեռը Հայաստանում գտնվող ամենաբարձր լեռն է՝ 4096մ. Կազմված է 4 գագաթից և զբաղեցնում է մոտ 4000 ք.կմ տարածք: Գագաթին և լանջերին կարելի է հանդիպել մի շարք լճեր: Դրանցից ամենամեծը Հարավային գագաթի վրա գտնվող Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և գտնվում է 3189 մ բարձրության վրա: Դեպի այս լիճ կա մեքենայի ճանապարհ, և զբոսաշրջիկներին հաճախ առաջարկվում է ամռան տապին նման ուղևորություն, որտեղ բացի զով եղանակն ու մաքուր օդը, նրանք կարող են հիանալ ալպյան մարգագետիններով, գունագեղ ծաղիկներով և մոտիկից տեսնել Արագածի ձյունափայլ գագաթները:

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս