կիրակի 20 հոկ   00:11

Հայաստան, Ջերմուկ, Տաթև

Տաթևի վանք - միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետւթյան Սյունիքի մարզում՝ Երևան քաղաքից 250 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային խոշոր կենտրոն, իսկ VIIIդ. վերջից՝ հանդիսացել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տաթևի վանական համալիր կարելի է հասնել ճոպանուղիով, որը շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Այն աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին է, որ կառուցված է միայն մի հատվածով։

Jermuk_Waterfall Jermuk_Gallery Armenia_Tatev

Ջերմուկ - առողջարանային քաղաք Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 173 կմ հեռավորության վրա։ Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Ջերմուկ է վերանվանվել 1924 թ.-ին։ Քաղաքը հայտնի է իր հանքային բուժիչ ջրերով: Հենց այս փաստի շնորհիվ էլ խորհրդային տարիներին այստեղ մեծ թափ է ստացել առողջարանային շինարարությունը: Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։ Ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար ավելացնենք, որ քաղաքում կա ճոպանուղի և դահուկային ճանապարհներ:

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս