շաբաթ 24 օգո   09:04

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ինքնիշխան պետություն է հյուսիս-արևմտյան Ասիայում, որը, սակայն միջազգայնորեն դեռևս չի ճանաչվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կազմում է 11,458 ք/կմ, բնակչությունը՝ 142,000 մարդ: Արցախը սահմանակից է Հայաստանին, Իրանին և Ադրբեջանին: Զբոսաշրջիկները Լեռնային Ղարաբաղ կարող են այցելել միայն Հայաստանի Հանրապետությունից, քանի որ Ադրբեջանա-Ղարաբաղյան սահմանը շարունակում է մնալ փակ: Չնայած լարված հարաբերություններին՝ երկրում զբոսաշրջիկը ամենուր կզգա խաղաղություն և հանգտություն: Մայրաքաղաքն է՝ Ստեփանակերտը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ: Ստեփանակերտը հայտնի է նաև իր մաքրությամբ: Կան միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, ճանապարհները հիմնականում հարթ են, լավ ասֆալտապատ, իսկ արցախցիները՝ հյուրընկալ ու ընկերասեր: Բացի Ստեփանակերտը, զբոսաշրջիկը կարող է նաև այցելել Գանձասար, Շուշի, Ամարաս, Հադրութ:

Artsakh_Tati_Papi Artsakh_Cross_Khach Artsakh_Karabakh_Aryuc

Ստեփանակերտ

Ստեփանակերտ քաղաքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է: Այնտեղ ապրում է 57 հազար մարդ: Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ գործել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ և կրթական բազում համալիրներ: Այժմ Ստեփանակերտում կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, որոնց սիրտը համարվում է Վերածննդի հրապարակը: Այդտեղ են գտնվում Նախագահական նստավայրը, Կառավառության և Ազգային Ժողովի շենքերը: Ստեփանակերտը նույնիսկ եվրոպական չափանիշներով համարվում է մաքուր քաղաք, որտեղ, չնայած Ղարաբաղա-Ադրբեջանական լարված հարաբերություններին, այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ: Կոնֆլիկտային հարաբերություններն ընդհանրապես չեն ազդում թե բնակիչների, թե զբոսաշրջիկների անվտանգության վրա: Ի դեպ, Արցախը նաև համարվում է ամենաապահով վայրերից մեկը գողությունների, խարդախությունների և հանցագործությունների տեսանկյունից:

Շուշի

Շուշին քաղաք - ամրոց է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտից մեքենայով 5 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից՝ 310 կմ հեռավորության վրա: Շուշի քաղաքի մասին Դուք կլսեք բազում պատմություններ և լեգենդներ տեղացիներից: Փաստ է, որ Շուշին դարձել է ազգի վերածննդի խորհրդանիշ և ուխտագնացության վայր զբոսաշրջիկների համար: Այստեղ կարելի է նկատել նաև մզկիթներ, որոնք վկայում են այն մասին, որ այստեղ ժամանակին քրիստոնյաներն ու մուսուլմանները ապրել են համերաշխ մեկ հարկի տակ: Ի հիշատակ այդ ժամանակաշրջանների՝ մզկիթները ոչ միայն պահպանվում են, այլև քննարկվում են ծրագրեր դրանց վերականգնման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Աշխարհում ոչ մի այլ տեղ չեք գտնի Շուշի քաղաքից բացվող նման բնության տեսարաններ:

Artsakh_Shushi_Xazanchecoc Artsakh_Shoushi_Jdrdus

Մշակույթ

Պատմականորեն Արցախը Հայաստանի հյուսիս-արևելյան գավառն է: Լեռնային Ղարաբաղը ինչպես հնում, այնպես էլ այժմ Հայաստանի տարածքների հետ միասին կազմում է մշակութային, տնտեսական և լեզվաբանական ամբողջություն: Մշակույթը այստեղ ձևավորվել է հազարամյակների ընթացքում: Դա կարելի է նկատել ճարտարապետական գլուխգործոցներով՝ եկեղեցիներ, վանքեր, մենաստաններ, ամրոցներ և այլն: Արցախում հայկական մշակութային հուշարձանների թիվը գերազանցում է 4 հազարը:

Artsakh_Stepanakert_Pytachok_Fountain Artsakh_Stepanakert_Near_Armenia_Hotel_Sculpture Artsakh_Karabakh_Nur

Արցախ այցելելու ամենալավ ժամանակաշրջանը զբոսաշրջիկի համար սկսվում է մայիս ամսից և շարունակվում մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Զբոսաշրջիկները կարող են այստեղ տեսարժան վայրեր և անմոռանալի տեսարաններ դիտելուց բացի ճաշակել այստեղի յուրօրինակ խոհանոցը՝ մասնավորապես ՙԺենգյալով հաց՚, մասնակցեն մշակութային միջոցառումների, այցելեն ակումբներ կամ պարզապես զբոսնեն մայրաքաղաքի մաքուր փողոցներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նաև իդեալական վայր է էկո-տուրիզմի, հեծանվասպորտի, լեռնագնացության համար:

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս