կիրակի 20 հոկ   00:14

Հայաստան, Օհանավանք, Սաղմոսավանք, Տառերի Պուրակ

Ohanavanq  Saghmosavanq  Tareri_Purak

Օհանավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում:Եկեղեցին կանգուն է հինգերորդ դարից: Օհանավանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ արքայի հետ  միասին, և տեղում թողել իր հետ Հայաստան բերած սուրբ Հովհաննես Կարապետի   նշխարներից մի մասը: Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ եկեղեցին անվանվում է Օհանավանք:

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը։  Այն կառուցվել է 13-րդ դարերում Արարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից:

Տառերի պուրակը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս