կիրակի 20 հոկ   00:29

Հայաստան, Օշական, Վաղարշապատ

Օշականը գյուղ է Արագածոտնի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության բրա: Բնակչությունը շուրջ 6000 մարդ է: Այս գյուղը առաջին հերթին հայտնի է՝ որպես Մեսրոպ Մաշտոցի (Հայոց այբուբենի հիմնադիր) ծննդավայր: Վերջինիս մահից հետո նրա մարմինը տեղափոխվում է Օշական, որտեղ էլ 443թ. Վահան Ամատունին կառուցում է մատուռ և Մ. Մաշտոցի աշակերտներից Կորյունին հանձնարարում գրել իր ուսուցչի կյանքի ու գործի մասին: 1875-1879 թթ. Գևորդ Դ կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում:

Vagharshapat_1  Vagharshapat_2

Վաղարշապատը քաղաք է Հայաստանի Արմավիրի մարզում: Հայտնի է նաև Էջմիածին անունով: Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից գլխավորը Էջմիածնի Մայր տաճարն է: Բնակավայրը միջին դարերում անվանել են նաև Արտիմեդ: Հավանաբար, այդ անունը պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները: Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս