կիրակի 20 հոկ   00:55

Հայաստան, Ծաղկաձոր, Սևան

Armenia_Sevan_Lake Armenia_Tsakhkadzor

Ծաղկաձորը քաղաք-հանգստավայր է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքից 60կմ հեռավորության վրա: Քաղաքը ծովի մակերևույթից բարձր է1841 մ: Ծաղկաձորում գտնվում են մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը ու բազում հանգստյան տներ։ Ճոպանուղու առկայությունը հնարավոր է դարձրել նաև Ծաղկաձորում ձմեռային սպորտաձևերի կազմակերպում: Զբոսաշրջիկների տրամադրության տակ են շուրջ 30կմ երկարությամբ դահուկային ճանապարհները, որոնք բաց են դեկտեմբեր ամսվա կեսից մինչև ապրիլ: Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր):

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Երևան քաղաքից 66կմ հեռավորության վրա: Լիճը աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա, մակերեսը 1275 ք.կմ է, խորությունը հասնում է 85 մետրի։ Սևանա լիճն ունեցել է մեկ կղզի, որը, լճի մակարդակի իջեցման պատճառով, դարձել է թերակղզի: Թերակղզու վրա էլ գտնվում է 305թ. հիմնադրված վանական համալիրը՝ Սևանավանքը:

անուն

գաղտնաբառ

Գրանցվել մոռացել եք գաղտն.

անուն

Էլ. հասցե

գաղտնաբառ

Կրկնեք գաղտնաբառը

Էլ. հասցե

անուն

ազգանուն

Էլ. հասցե

հեռախոս